ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Հոգու ճիչի արձագանքը

Հոգու ճիչի արձագանքը
28.04.2025 | 22:30

Ճանաչել ազգին այսքան ջլատված, այսքան պառակտված ու այսքան օտար,

Չհիասթափվե՞լ, չեմ հիասթափվել, ես ուժեղ եմ միշտ, բայց ծափահարել ավա՜ղ չեմ կարող, և ինչպե՞ս ցնծա՜մ, և ազգն են հանել պառակտման ծեսին, կրակ են վառել, որ մոխիրներից մի մեծ բուրգ կազմեն, մոխրասերերին կանչեն ծեսության, կանչեն ու ծնկեն մոխրի առաջ, ու Ալլահ կանչեն...

Կրակ վառողը հենց հայն է, որ կա, փայտը հենց այնպես կրակ չի տալիս։

Կարծում եք խելոք, խելո՞ք եք մարդիկ, մինչդեռ` թե խելոք լինեինք կյանքում,

Մենք մեր ձեռքերով հողի մեջ խրված հայոց արմատը, չէինք դարձնի կրակ ու ոճիր։

Ողջակիզում են հային արմատից, որ գեթ ծիլ չտա հողից նորովի։

Ասում են ապրիր, բայց ափսոս այսպես ապրել չի լինում, կյանքը քարշ տված տանուլ ենք տալիս, դարձած մի վախկոտ, վախկոտի կյանքը հազար մեռնել է, լավ է մեկ անգամ մեռնել քաջաբար։

Իսկ կեղծը ավա՜ղ հայոց աշխարհն է ցիրուցան անում, իրար չենք սիրում, ատում ենք իրար, դյութում թշնամանք, մինչդեռ թշնամին բանակ է կազմում, ու չեղած ազգերին իրենն համարում, ու վեր է ելնում։

Ասում են ժպտա, գժերն են ժպտում պատեհ-անպատեհ, իսկ ես չեմ գժվել, պարզապես այսպես խելքի չգալով, մեռնում ենք, մեռնում...

Նարեկ ՊԱՊՈՆՑ-ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4392

Մեկնաբանություններ